Պարզ ժամանակակից դիզայնով այս լամպի սեղանն ունի էսթետիկորեն հաճելի անակնկալ՝ սեղանի վերնամասում թաքնված դարակ: Հիմքը թեթև շրջանակ է, որի տաք բրոնզե երանգը հիանալի համդրվում է բաց մոխրագույն ծածկույթի հետ:
North Side ուղղանկյունաձև ճաշասեղանը հիանալի լրացում է ձեր ճաշասենյակին։ Անկյունային հենարանները ստեղծում են տեսողական հետաքրքրություն և ճարտարապետական գրավչություն։ Սեղանի շուրջ կարող են հարմարավետ տեղավորվել մինչև 8 մարդ։ 76 դյույմանոց վերնամասը մեծանում է մինչև 98 դյույմ՝ շնորհիվ շարժական հատվածի։
Այս ճաշասենյակի աթոռը ոգեշնչված է ժամանակակից ճարտարապետության հիման վրա: Կամարը որպես մեջքի փափուկ կենտրոնական տարր, հենված է քառակուսի կոնաձև հենարանների վրա: Պատրաստված է ամուր փայտից, Նուրբ մոխրագույն պաստառը կատարյալ լրացում է բաց մոխրագույն ծածկույթին:
Մուտք գործեք ժամանակակից դիզայնի աշխարհ այս նուրբ մոխրագույն երանգով, տպավորիչ կամարակապ պահարանի շնորհիվ: Ոգեշնչված ժամանակակից ճարտարապետությունից՝ այն առանձնանում է մաքուր անկյունային գծերով և կամարակապ դռներով ու պատուհաններով: Զուսպ մոխրագույն երանգը հիանալի կերպով լրացվում է գզրոցի մեծ ուղղահայաց բռնակներով:
Այս նրբագեղ պարզ իրերի պահոցը ունի պինդ բարդու փայտե շրջանակ՝ երեսպատված կաղնե բաց մոխրագույն ծածկույթով, որը հիշեցնում է ժամանակակից բարձրահարկ շենքի դիզայն: Չորս ընդարձակ գզրոցները ոճային կերպով կպահեն ձեր զգեստապահարանի բոլոր իրերը, իսկ ներքևի գզրոցները պատված են անուշահոտ մայրիով: Առջևի հատվածը լրացվում է մետաղական գույնի գզրոցի մեծ բռնակներով՝ ստեղծելով շարունակական ուղղահայաց տարր՝ հիմքից մինչև վեր:
Եվ ահա գալիս է Արևը: Այս պանելային մահճակալն առանձնանում է պինդ բարդե փայտից գլխամասով՝ երեսպատված կաղնու նրբատախտակի ծածկույթով։ Հորիզոնական ծալքավոր ոտքերը և կողքերը՝ կլորացված անկյուններով, ամբողջությամբ պարփակում են մահճակալը:
Կամարների եռյակը զարդարում է այս կոմոդի մակերեսը՝ ոգեշնչված ժամանակակից կամուրջների ձևից և ամրությունից: Բարդու պինդ կոնստրուկցիան և կաղնու նրբատախտակով երեսպատումը պատրաստված է բաց մոխրագույն ջրաքիսի երանգով, որը լրացվում է նորաձև ժամանակակից բռնակներով, որոնք ստեղծում են շարունակական ուղղահայաց տարր՝ վերևից մինչև հիմք:
Ուրբանական գեղեցկությամբ այս հսկայական ուղղանկյուն սեղանը պատրաստված է ամուր փայտից կամարաձև հենարաններով, որոնք հիշեցնում են ժամանակակից շենքերի խորհրդանշական կառուցվածքը: Դասական և ժամանակակից, այս սեղանը ուշադրության կենտրոնում է և՛ ժամանցային, և՛ հանգիստ երեկոների համար:
Երկու երանգներն ավելի լավ են, քան մեկը: Այս գրավիչ փոքրիկ սեղանը համատեղում է շրջանաձև գլխամասը և կոր ոտքերով բաց փայտե հիմքը՝ երեսպատված նուրբ մոխրագույն երանգավորմամբ, ստեղծելով երկերանգ դիզայն, որը ժամանակակից և յուրահատուկ տեսք ունի: Կահույքի այս փոքրիկ կտորը կատարյալ է լամպը ցուցադրելու համար կամ կարող է օգտագործվել որպես սեղան հյուրասենյակում կամ ննջասենյակում:
Ժամանակակից ոճով , գործնական ֆունկցիոնալությամբ այս նորաոճ կոնսոլը պատրաստված է բարդու ամուր փայտից՝ երեսպատված կաղնե բաց մոխրագույն նրբատախտակով: Չորս դռների ներսում չորս կարգավորվող դարակներն են՝ էլեկտրոնային սարքերի համար հարմար լարերի կառավարմամբ, ինչպես նաև մեծ քանակությամբ պահեստային տարածք՝ ձեր հյուրասենյակի բոլոր իրերի համար:
Այս ճաշասեղանի աթոռը ոգեշնչված է ժամանակակից ճարտարապետության կառուցվածքային ձևերից: Հատկանշական կամարով, որպես փափուկ մեջքի կենտրոնական մաս, այն հենված է քառակուսի նեղ ոտքերի վրա, որոնք տալիս են ամրություն և ուժ: Պատրաստված է ամուր փայտից, իսկ բաց մոխրագույն երեսպատումը հիանալի կերպով զուգորդվում է խնամքով մշակված մոխրագույն պաստառով:
Ժամանակակից արվեստը հյուրասենյակ է մտնում Vault հավաքածուի միջոցով՝ ապահովելով հարմարավետություն քանդակագործական գեղագիտությամբ: Անկյունային գծերն ու փափուկ կորերը համակցվում են գեղեցիկ հյուսվածքով փայտի և նորաձև չեզոք պաստառագործության հետ՝ ստեղծելով տեսք, որը համապատասխանում է մի շարք ժամանակակից ոճերին: