Luce Light տումբաներն ունեն կոմպակտ և էլեգանտ դիզայն՝ վերնամասն ու վերին գզրոցի առջևի մասը պատրաստված է բաց գույնի օնիքսի երեսպատմամբ , իսկ կոմոդի շրջանակն ու մյուս գզրոցը՝ բաց գույնի զեբրանո փայտից։
Առջևի հատվածը բաժանված է երեք մասի՝ բաց խցիկ և երկու գզրոց։ Կոմոդի ոտքերի դիզայնը լրացուցիչ նրբագեղություն է հաղորդում այս մոդելին։
Moderna-ի տումբաների կոմպակտ և պարզ ձևը հիանալի տեղավորվում է ցանկացած տարածության մեջ, իսկ մոխրագույն սոսու փայտի ծածկույթը հաղորդում է նրբագեղություն և էլեգանտություն:
Տումբաների,պահարանի և գզրոցների դիզայնը եզակի է դարձնում փայլուն, սև եզրով վերին դետալը, որը մի փոքր շեղված է ընդհանուր պահարանից: Այս գրեթե «եռաչափ» էֆեկտը ստեղծում է ծավալների ապշեցուցիչ հակադրություն և ընդհանուր տեսքը դարձնում ավելի դինամիկ:
Այս կոմպակտ երկդռնանի մահճակալի կողքի լամպի սեղանը կդառնա ցանկացած ննջասենյակի գեղեցիկ հավելում: Երկու գզրոցն ապահովում է բավականին տարածք ձեր մահճակալի կողքին անհրաժեշտ իրերի համար։
Էլեգանտ Starlite Bachelor կոմոդն ունի երեք ընդարձակ գզրոցներ նուրբ կորությամբ: Կոմոդի վերին մասը պատրաստված է նուրբ նախշերով բարձրորակ փայլեցված քարից, իսկ կորպուսը զարդարված է արծաթագույն Bezel ներկով, որը ջնարակվել և նրբորեն հնեցվել է՝ ստեղծելով նուրբ փայլ:
Շքեղ և յուրահատուկ։ Այս երեք դարակով լամպի սեղանը մահճակալին հաղորդում է ժամանակակից նրբագեղություն: Նրա պարզ, ժամանակակից գծերը կատարելապես լրացվում են ալաբաստե սվաղային նրբագեղ ծածկույթով և ուղղահայաց բռնակների ու ստորին շրջանակի փայլեցված բրոնզե նուրբ հակադրությամբ:
Նյու Յորք հավաքածուն ժամանակակից ոճի մարմնացում է: Հավաքածուի մինիմալիստական դիզայնի մեջ ավելորդ բան չկա, համամասնությունները կատարյալ են, իսկ օգտագործման հեշտությունը՝ երաշխավորված։ Դեկորում օգտագործվող գույներն արտացոլում են ննջասենյակի ինտերիերի ամենանորաձև միտումները: Հավաքածուն կօգնի ձեզ ստեղծել անհրաժեշտ հարմարավետություն և գեղեցկություն, ինչը դրական էմոցիաների և լավ տրամադրության գրավականն է։
Boston հավաքածուն առաջացնում է մաքրության և թարմության զգացում ։ Կահույքը համապատասխանում է ժամանակակից բոլոր պահանջներին։ ՈՒղիղ գծերը և դիզայնի մտահաղացումը կօգնեն Ձեզ ստեղծել ֆունկցիոնալ տարածք։
Chicago հավաքածուն ստեղծում է հարմարավետություն ինտերիերում։ Մահճակալի գլխամասի կաշվե թարմ և ակտուալ երանգը կհաղորդի Ձեր տանը նրբագեղություն, հարմարավետություն և հանգստություն։
AliceBlue մոդելն առանձնանում է իր փափուկ պաստելային գունային գամմայով, որը հիանալի համադրված է պրակտիկ հարմարավետության հետ, իսկ մահճակալի կաշվե մակերեսը հետաքրքիր համադրություն է ստեղծում փայտե կարկասի հետ:
Ննջասենյակի կահույք ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել գունային գամային, որը հսկայական ազդեցություն ունի ինտերիերի դիզայնի վրա։ MONROE հավաքածուն՝ բաց կրեմի երանգներով, նպաստում է սենյակի տարածքի տեսողական մեծացմանը։
Bogart հավաքածուն կապույտի պաստելի երանգների կատարյալ համադրություն է բեժի նուրբ երանգների հետ: Յուրահատուկ դետալներն ու էլեգանտ հայելին այս հավաքածուին հատուկ շքեղություն են հաղորդում:
DARK BRUNETTE հավաքածու՝ դասական ոճ ձեր ննջասենյակում: Դարչնագույնի մուգ և պաստելի երանգներով այս հավաքածուն յուրահատուկ ներդաշնակություն և էլեգանտություն է հաղորդում ինտերիերին: Կաշվե փափուկ երանգները, համադրված մետաղական բռնակների հետ, ստեղծում են առանձնահատուկ նրբագեղ էֆեկտ